Գործանական Աշխատանք

Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված գոյականները անհրաժեշտ հոլովով, առումով և թվով գրելով համապատասխան տեղերում։

1. Սարի գագաթից երևում էին մոտակա գյուղի բոլոր տները, իսկ ճերմակ մշուշի մեջ նշմարվում էր մեկ այլ գյուղ։ (գյուղ, գագաթ, մշուշ)

2. Ասֆալտապատ ճանապարհով սլացող մեքենան կանգ առավ ճամփեզրի ցայտաղբյուրի մոտ, և մեքենայից ելավ վարորդը՝ մի ալեհեր մարդ։ (ճամփեզր, մեքենա, ճանապարհ)

3. Մեր շուրջը սփռված դաշտում երևում էին աշխատող մարդիկ, որոնք երբեմն հայացքը ուղղում էին մեր կողմը։ (հայացք, դաշտ, մարդ)

4. Այդ հինավուրց ձեռագրերում արժեքավոր տեղեկութուններ կային, որոնք խիստ հետաքրքրեցին գիտաժողովին մասնակցող մասնագետներին։ (տեղեկություն, ձեռագիր, գիտաժողով)

5. Ամբողջ օրը աշխատած վարպետն գործն ավարտել էր, և հիմա գոհունակությամբ նայում էր իր աշխատանքի արդյունքին։ (գոհունակություն, վարպետ, օր)

6. Գեղարվեստական նոր ֆիլմի ցուցադրումն ավարտվել էր, և հանդիսատեսները խումբ-խումբ ելնում էին դահլիճից:(հանդիսատես, դահլիճ, ցուցադրում)

7. Նրա աշխատանքի վայրի մոտ գտնվող փողոցում վերջերս նոր խանութ է բացվել, որտեղ վաճառվում են բազմազան իրեր: (իր, փողոց, վայր)

8. Աստղերը մեկ-մեկ մարում էին երկնքում, փչում էր վաղորդյան սառը քամին, և լիճը, թեթև ծփանքով արթնանում էր ուշ աշնան երկար գիշերվա նիրհից։ (քամի, երկինք, աշուն)

9. Երկրորդ կուրսի ավագը բերել էր հաջորդ քննության հարցաշարը, և տարբեր շարքերում նստած ուսանողները դասագրքերում որոնում էին հարցերին վերաբերող թեմաները և տետրում նշում էջերը։ (քննության, դասագիրք, կուրս)

10. Վերջերս կազմակերպված մրցույթին մասնակցեցին արվեստի դպրոցում սովորող շատ երեխաներ, որոնց աշխատանքներն արժանացան տարբեր մրցանակների: (մրցույթ, մրցանակ, դպրոց)

Գործնական Աշխատանք

Արտագրե՛լ նախադասությունները՝ փակագծերում տրված բառերը անհրաժեշտ քերականական ձևերով գրելով համապատասխան տեղերում։

1. Մայր մտնող արևի ճառագայթները ոսկևորել էին ամեն ինչ, և մի կախարդող տեսարան ստեղծել, որով հիանում էին հյուրանոցի պատշգամբները ելած զբոսաշրջիկները։ (հիանալ, ոսկևորել, ստեղծել)

2. Արդեն բացվել էին պարտեզի ծաղիկները, և հեռվից նայելիս թվում էր, թե մի նախշուն գորգ ծածկել էր պատշգամբի առջև փռված այդ հողակտորը։ (թվալ, ծածկել, բացել)

3. Ցանկապատի հետևում երևաց մի տուն. նրա բակում արևածաղիկներ էին աճել, որոնք, իրենց գեղեցիկ գլուխները բարձր պահած, կարծես ժպտում էին անցորդներին։ (ժպտալ, երևալ, աճել)

4. Մենք մեքենայի միջից անշարժ նայում էինք ճամփեզրի մոտակա սյունին նստած արագիլին, մինչև որ նա տեղից պոկվեց և թևերը ծանր-ծանր թափահարելով՝ թռչեց դեպի մոտակա ճահիճները։ (թռչել, պոկել, նայել)

5. Առաջարկը միաձայն ընդունվեց, և հաջորդ օրվանից բոլորը սկսեցին աշխատանքի գալ մեկ ժամ շուտ, որպեսզի կարողանային ժամանակին ավարտել պատվերի կատարումը։ (սկսել, ընդունել, կարողանալ)

6. Ընթացող գնացքի լուսամուտից երևում էին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծեցին թանձրացող խավարում, ապա անհետացան:(երևալ, անհետանալ, առկայծել)

7. Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)

8. Վարպետը վերցրեց հաստոցը, անջատեց նոր պատրաստած դետալը և համեմատեց գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)

9. Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողվեց հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծեց ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)

10. Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

A: Put in the infinitive or the -ing form of the verb in brackets.

1. I was overjoyed to saw (see) you at the party.
2. The nuclear station is not likely to blow up (blow up) although it may shut down.
3. Janice was sad to see (see) such poverty when she visited India.
4. It’s possible to work (work) all day without being disturbed.
5. You are free to leave (leave) any time you want to.
6. You should be able to practise singing (sing) every day.
7. Scientists are hoping to discover (discover) a new chemical element.
8. I don’t mind people asking (ask) me questions.
9. He works too slowly to be (be) any use to me.
10. He can ‘t stand waiting (wait) for other people.
11. I guess there is no point  to sit (sit) around here any longer.
12. The lemonade was cool enough for us to drank (drink).
13. Please stop interrupting (interrupt) me when I am trying to explain something.
14. I’ve forgotten to buy (buy) flowers for my girlfriend’s birthday.
15. I simply can’t afford to waste (waste) time trying to explain this to you.
16. The thief admitted to entering (enter) the house but says he didn’t take anything.
17. I don’t really fancy spending (spend) my holidays in Spain.
18. I apologised to her but she refused to accept (accept) it.
19. He offered to help me to repair (repair) my motorcycle.
20. Why does John keep writing (write) to you?

B: Complete the report by putting the verbs in the correct form, using ing or to.

Swimmer abandons Channel swim
James Forsyth has decided (1)to abandon (abandon) his second attempt at
(2)swimming (swim) the English Channel after (3) breaking (break) his ankle in a
cycling accident. His decision (4)to postpone(postpone) this attempt came after a two
week holiday (5)mountainbiking (mountainbike) in Majorca with his wife. His first attempt was also unsuccessful and he is unlikely (6)to be (be) back training for quite a few months. He said in a recent interview that he had not yet decided whether (7)to try (try) on.

504 essential words review 4

A. In each of the parentheses below there are two choices. Pick the one that fits better.
1. In order to help our own auto companies; the government set up quotas on the
number of foreign cars it would allow to be sent here.
2. To make sure that our sauce is good, we hire workers to harvest those tomatoes that
are not ripe.
3. My hopes for visiting Canada this summer hang on a fragile thread.
4. Try to extract every ounce of juice you can get from these oranges.
5. When I need help with a dilemma, I turn to my father, who always gives me good advice.
6. Since you have made partial payment for your bicycle, you still owe quite a few
dollars.
7. If you proceed too long over your breakfast, you will be late for school.
8. I didn’t want to get mixed up in the fight between Luke and Pete, so I took a neutral
position.
9. Once I had calculated how long it would take to do the jobs, I knew what to charge.
10. After the facts were relieved the editor* printed the story.

B. Opposites. In Column I are ten words from Lessons 19-24. Match them correctly with their opposite
meanings in Column II.
Column I Column II
1. detest-f. Be fond of
2. perish-h. Live
3. valiant-d. Afraid
4. emerge-b. Hide
5. unstable-j. Steady
6. weary-c. Wide awake
7. scowl-i. Smile
8. prior-e. Afterwards
9. morsel-a. Huge picece
10. rarely-g. Often

C. Which of the vocabulary choices in parentheses fits best in these newspaper headlines?
1. Egyptian Art exhabit to Open at Local Museum (Quota, Exhibit, Extract, Symbol)
2. Middle East Countries to Test fragile Peace (Fragile, Appropriate, Prior, Neutral)
3. Trucks colide in Highway Accident (Proceed, Linger, Collide, Detour)
4. Ask Retired judge to Solve dilemma (Threat, Panic, Plea, Dilemma)
5. Slum Houses to Be Rid of vermin (Vermin, Merit, Reptiles, Vigor)
6. Police confirm Arrest of jewelry Thief (Transmit, Merit, Extract, Confirm)
7. New Arrivals Hope to prosper in America (Prosper, Verify, Emerge, Ban)
8. Family Pets perish in Four-Alarm Fire (Partial, Perish, Scowl, Devour)
9. “Must Meet ” quota Salesmen Are Told (Beneficiary, Quota, Threat, Merit)
10. Farmers Pleased with abundant  Crop (Logical, Uneasy, Abundant, Jagged)

Page 72 Lesson 22 Matching

  1. warden-c.person in charge of a prison.
  2. penalize-h.declare punishable by law or rule.
  3. justice-k. fair dealing.
  4. delinquent-f. a criminal.
  5. vocation-j.occupation.
  6. spouse-i. husband or wife.
  7. homicide-a.murder.
  8. acknowledge-b.admit to be true.
  9. unstable-d.not firmly fixed.
  10. beneficiary-g.person who receives benefit.
  11. reject-I.refuse to take, use, believe, grant, etc.
  12. deprive-e.take away from by force.

Վահան Տերյան

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…

Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չըտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չըկանչել,
Ու չըխռովել բերկրանքըդ հստակ…

Երկրպագել

Բացատրություն-Երկիրը համբուրել մեկի առաջ՝ ի նշան խոնարհության և հարգանքի:

Հոմանիշ-պաշտել,փառաբաբել

Հականիշ-արհամարհել

Երազել

Բացատրություն-Երազանքի անձնատուր լինել, երևակայության մեջ ընկնել, երևակայել:

հոմանիշ-Անրջել, երազաբանել 

Հականիշ-չկա

Օտար

Բացատրություն-Տվյալ վայրի՝ տեղի ապրող չհանդիսացող, տվյալ հանրության կազմին չպատկանող:

Հոմանիշ-Անհարազատ, խորթ, անծանոթ:

Հականիշ-հարազատ, հայրենի, բնիկ, տեղացի

Խենթ

Բացատրություն-Դատողության պարզությունը քիչ կորցրած (մարդ), ծուռ, գիժ:

Հոմանիշ-Խելագար, խելառ, գիժ, խև, խելազուրկ, ցնդած, ցնորված

Հականիշ-խելացի

Անանց

Բացատրություն-Որտեղով հնարավոր չէ անցնել, անցում չունեցող

Հոմանիշ-Անանցական, մշտնջենական, մշտնջենավոր,

Հականիշ-չկա

Տառապել

Բացատրություն-Նեղություն՝ զրկանք կրել, չարչարվել

հոմանիշ-Տանջվել,կեղեքվել

Հականիշ-հանգստանալ

Հավետ

Բացատրություն-Միշտ, մշտապես

Հոմանիշ-Հավիտյան,ընդմիշտ, հավերժ

Հականիշ-ժամանակավոր, թռուցիկ, անցողիկ

Բերկրանք

Բացատրություն-Ուրախություն, հրճվանք, ցնծություն.

Հոմանիշ-ցնծություն, խնդություն,

Հականիշ-վիշտ, դառնություն, տրտմություն

Հստակ

Բացատրություն-Մաքուր, անխառն

Հոմանիշ-ջինջ, պարզ

Հականիշ-պղտոր, անմաքուր, աղտոտ

Տերյանը ժամանակակիցների հուշերում

Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է տեղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։

Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։ 1913թ. Հովհաննես Թումանյան։

《Անծանոթ նամակ》-ում խոսվում է Վահան Տերյանի փետրվարյան հեղափոխություններից հետո եղած ձեռփակակության և տանջանքների մասին,որը իրականացրել են հենց ռուսները։Այս նամակի մեջ Տերյանը հայտնիների տարբեր խոսքերով փնովում է ռուս ազգը և իրենց գործունեությունը։

《Վերջին ժամեր》տեքստի մեջ ներկայացվում է Տերյանի ապրումները շփումները և մտածմունքները։Տերյանը գտնվում էր Օրենբուրգում,երբ մահը վրա էր հասել։
Տերյանի վերջին բառերն էին.
-Ու՞ր է իմ պայուսակը։Ես ընկնում եմ..։
Նաև ասվում է,որ նրա մահվանից հետո նրա հոգեհանգստի և թաղման արարողությունները կատարվել են հենց իր բանաստեղծություններում ասված ձևով։

Անհայտ Տերյանը ֆիլմում քննարկվում է Տերյանի քաղաքական և ստեղծագործական կյանքը և գործունեությունը։Ներկայացվում է Տերյանի մտքերը,որոշումները և աշխարհայացքը։Նա այնքան նվիրված քաղաքական գործիչ էր,որ իր մահվան օրերին անգամ զբաղվեց քաղաքական գործով։

Անհետացող անտառներ

  • գտնել  անհետացող անտառների օրինակներ, ներկայցնել պատճառներն ու հետևանքները
  • անտառահատում-պատճառ-հետևանք շղթան
  • ապօրինի անտառահատումները աշխարհում և Հայաստանում
  • Հայաստանում ովքե՞ր են կանգնած անտառների ապօրինի օգտագործման հետևում
  • բերել օրինակներ վերջին 5 տարում անտառային հրդեհների, ներկայացնել պատճառները
  • Ավստրալիայում տեղի ունեցած հրդեհի պատճառը, հետևանքները

1.Կարմիր անտառը. 1986 թվականի Չեռնոբիլի ռադիացիոն պայթյունի պատճառով Ուկրաինայում գտնվող կարմիր անտառը(կարմիր է կոչվել ռադիացիոն պայթյունից հետո) ոչնչացել է,իսկ այժմ տարածքը արգելափակված է ռադիացիոն վտանգի պատճառով։

2.Գար անտառը. Գարը գտնվում է Ռուսաստանում։Այն վնասվել է 2018-ին հրդեհի պատճառով։Հրդեհի պատճառը 15 ամյա մի տղա է,ում սխալի արարքի պատճառով ոչնչացավ անտառի 70%։

Անտառահումը աշխարհում.

Աշխարհի զարգացած պետություններից մեկում՝ Նորվեգիայում անցկացվել են քննարկումներ 《զրոյական անտառահատություն》 վերնագրով, որով չպետք է կտրվեր երկրում որևէ մի ծառ։Այս աշխատանքները արդեն անցկացվում են։ Այսինքն Նորվեգիան չունի ծառահատման դեպքեր։

Հայաստանի անտառային տարածքները վնասվեցին 90-ական թվականներին էներգիայի պակասի պատճառով։Ժողովուրդը տաքանալու համար կտրում էր ծառերը,որպեսզի գոյատևեր։ Նաև նախկին կառավարության ժամանակ ապօրինի ծառահատումները և կոռուպցիան նպաստեցին անտառների վնասմանը։

Հայաստանի ապորինի անտառահատման դեպքեր են՝

1.2017-ին դեպք է գրանցվել «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձանց մասնակցությամբ։ Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել` վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար, թույլ են տվել անտառտնտեսության անտառային ֆոնդի տարածք հանդիսացող պահաբաժնում տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատումներ իրականացնել, որի համար ստացել են կաշառք: 

2.Պաշտոնատար անձանցից Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել անտառահատության մեջ ներգրավված լինելու և նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու համար։

3.հատուկ անտառահատման դեպքեր են գրանցվել քաղաքացիների մասնակցությամբ, ովքեր ենթարկվել են քրեական պատասխանատվության։

Իսրայելի հրդեհը տեղի է ունեցել 2016 թվականին հարևան Հորդանանի և Պաղեստինի սահմանի մոտ։Հրդեհի պատճառը մտադրված հրկիզումն է եղել,իսկ քամիների օգնությամբ հրդեհի տարածվելը անկառավարելի է դարձրել այն։Հրդեհի արդյունքում ոչ ոք չի մահացել,բայց եղել են վիրավորներ։

Պորտուգալիայի հրդեհը տեղի է ունեցել 2017-ին երկրի կենտրոնական մասում։Հրդեհի մարման աշխատանքները տևել են վեց օր։Ընդհանուր արդյունքնում մահացել է 64 և վիրավորվել է 254 մարդ։Հրդեհի պատճառը կայծակն էր։

Ավստրալիայի անտառային հրդեհները տեղի են ունեցել 2019 թվականին և տևել են 6 ամիս։Արդյունքում մահացել է 24 և անհետ կորել է 6 մարդ։Հրդեհի պատճառները էին՝ ռեկորդային շոգը,երաժտը,կայծակները և գլոբալ տաքացումը։

Թարգմանություն

Երեխաների դաստիարակություն

Хочу поделиться с вами статьей, в которой я изложу точку зрения Ошо на воспитание детей. Мне интересно, что вы думаете по этому поводу!

Ուզում եմ ձեզ հետ կիսվել մի նյութով,որում ես կսահմանեմ Օշոի կարծիքը երեխաների դաստիարակության վերաբերյալ։Ինձ հետաքրքիր է, թե դուք ինչպես եք մտածում այս հարցի շուրջ։

«Сама идея о том, что дети — ваша собственность, неверна. Они рождены вами, но они не принадлежат вам. У вас есть прошлое, у них есть только будущее. Они не будут жить так, как хотите вы. Жить так, как хотите вы, равноценно тому, чтобы вообще не жить. Они должны жить, следуя самим себе – в свободе, в ответственности, в опасности, в сомнениях.

Ինքնին միտքը նրա մասին է,որ 《երեխաները ձեր սեփականությունն են》կարծիքը սխալ է։Նրանք ծնվել են ձեր միջոցով,բայց նրանք չեն պատկանում ձեզ։Ձեզ մոտ կա անցյալ,իսկ նրանց մոտ՝ միայն ապագա։Նրանք չեն ապրելու այնպես ինչպես դուք եք ուզում։Ապրել այնպես, ինչպես դուք եք ցանկանում, հավասար է ընդհանրապես չապրելու։Նրանք պետք է ապրեն իրենք իրենց հետևելով, թե՛ ազատության, թե՛ վտանգի և թե՛ պատասխանատվության մեջ։

Родители жестоки, потому что у них есть идеалы: они хотят чтобы дети были тем или этим. Они хотят, чтобы дети были богатыми, знаменитыми, уважаемыми. Они хотят, чтобы дети осуществили их несбывшиеся мечты. Дети должны быть их продолжением. Вот откуда идёт жестокость.

Ծնողները դաժան են,որովհետև նրանց մոտ կան իդեալներ։Նրանք ցանկանում են,որ երեխաները լինեն այսպիսին կամ այնպիսին։Նրանք ցանկանում են,որ երեխաները լինեն հարուստ,հանրաճանաչ, հարգարժան։Նրանք ցանկանում են,որ երեխաները կատարեն իրենց չիրագործված երազանքները։Երեխաները պետք է լինեն իրենց շարունակությունը։Ահա՝ որտեղից է գալիս դաժանությունը։

Родители должны научиться говорить «Да!» в 99 случаях, когда обычно говорят «Нет», которое не имеет под собой серьёзного основания, а лишь является демонстрацией власти.

Ծնողները պետք է սովորեն ասել 《այո՛》 99 դեպքերում,երբ հիմնականում ասում են 《ոչ՛》, որը չունի իր տակ լուրջ հիմք,այլ ուղղակի իշխանության ցուցադրում է։

Все не могут стать президентами страны и иметь власть над миллионами людей. Но можно стать мужем и приобрести власть над женой; жена может стать матерью и приобрести власть над ребёнком, а любой ребёнок может иметь куклу-медвежонка и власть над ним… пни его из одного угла в другой, надавай ему хороших оплеух, которые бы он с удовольствием надавал отцу с матерью. А вот бедному медвежонку не над кем властвовать. Таково авторитарное общество.

Բոլորը չեն կարող լինել երկրի նախագահներ և ունենալ իշխանություն միլիոնավոր մարդկանց վրա։Բայց կարելի է դառնալ ամուսին և իշխանություն ունենալ կնոջ վրա,կինը կարող է դառնալ մայր և իշխանություն ունենալ երեխայի վրա,իսկ ամեն երեխա կարող է ունենալ տիկնիկ-արջուկ և իշախանություն ունենալ դրա վրա…խփիր նրան մի անկյունից մյուսը։Տուր նրան լավ ապտակ,որը նա կտար իր հայրիկի և մայրիկին։Իսկ խեղճ արջուկին պետք չէ ինչ,որ մեկի վրա իշխել։Այդպիսին է ավտորիտար հասարակությունը։

Мысль моя заключается в том, чтобы растить детей, обладающих свободой, которые слышат «да» и изредка «нет», тогда авторитарное общество исчезнет. А более человечное общество займёт его место.»

Իմ միտքը կայանում է նրանում,որպեսզի մեծացնել երեխաներին,ազատություն ունեցող, ովքեր լսում են《այո》 և հազվադեպ 《ոչ》,այդժամ ավտորիտար հասարակությունը կկորչի։Իսկ ավելի մարդկային հասարակությունը կզբաղեցնի նրա տեղը։

Ռեկրեացիոն ռեսուրսներ

  1. Ներկայացնել ռեկրեացիոն ռեսուրսները
  2. Հայաստանում ռեկրեացիոն ռեսուրսների զարգացման նախադրյալներն ու հեռանկարները:
  3. Ֆիլմի տեսքով ներկայացրեք Հայաստանում ձեր նախընտրած տուրիստական վայրերից:
  4. Ներկայացրեք համաշխարհային տուրիզմի կենտրոններից ձեր նախընտրած եռյակը:
  5. Էկոտուրիզմը աշխարհում և Հայաստանում:
  6. Զբոսաշրջության ոլորտը կառավարության ծրագրում. երեք բան որ կնպաստեն զարգացմանը և երեք սխալ, որ թույլ են տալիս:
  7. Ամփոփում՝ հոդվածի տեսքով ներկայացրեք կրթահամալիրում իրականացվող ճամփորդությամբ ուսուցումը, որպես տուրիզմի բաղադրիչ:

Ռեկրեացիոն ռեսուրսները բոլոր այն տեսակի ռեսուրսներ են, որոնք կարող են օգտագործվել հանգստի և զբոսաշրջության մեջ՝ բնակչության կարիքների բավարարման համար:Հանգստի ռեսուրսների միջոցով հնարավոր է ստեղծել տնտեսական ճյուղեր, որոնք մասնագիտացված կլինեն հանգստի,տուրիզմի ծառայություններում:

Ռեկրեացիոն ռեսուրսներն են՝

1.Բնության տարբեր երևույթները։(կլիման, ռելիեֆը,բուսականություն) 2.Մշակութային և պատմական նշանակություն վայրեր։

Հայաստանը գտնվում է հայկական լեռնաշխարհի բարձրադիր,լեռնային շրջանում,որտեղ առաջանում են մեծ թվով անտառներ,կա մեծաքանակ ջրի պաշար։

Հայաստանում ինձ համար ամենգեղեցիկ և հետաքրքիր վայրը Լաստիվերն է։Իր բնությամբ տարբերվող Լաստիվերը ասես անտառային կղզի լինի՝ չորս սարերով շրջապատված։

1.Կապադոկիա(որպես պատմամշակութային վայր)

2.Անխել ջրվեժ(որպես բնության նվիրած երևույթ)

3.Հռոմ

Հայաստանում էկոտուրիզմը գտնվում է վատ վիճակում,քանի որ Հայաստանում շատ քչերն են տեղեկացված բնության երևույթներից և բնության տված գեղեցկություններից։Իսկ Նորվեգյայում բոլորը մտահոգված են իրենց պետության մաքրությունով և իրենց երկրի ապագայով։Մաքուր երկրում զբոսաշրջություն կազմակերպելը միանգամայն հաջող կստացվի։ Այդ պատճառով էլ Նորվեգիայում էկոտուրիզմը բավականին զարգացած է։

Ես մասնակցել եմ քիչ ճամփորդությունների, որտեղ իրականում շատ հետաքրքիր էր,նաև լսելով շատ կարծիքներ միանշանակ կարող եմ ասել,որ կրթահամալիրի շնորհիվ աշակերտները սկսում են ճանաչել Հայաստանը տարբեր կողմերից։Դա պահանջում է լուրջ աշխատանք և վերցնում է իր վրա մեծ պատասխանատվություն ։Կրթահամալիրի նպաստում է էկոտուրիզմի զարգացմանը և դա իհարկե գնահատվում է։

Ավետիք Իսահակյան

  • Կարդացածդ բանավոր ներկայացրո՛ւ, կարող ես նաև գրավոր վերապատմել:
  • Առցանց բառարանների օգնությամբ բացատրել բանաստեղծությունների անծանոթ բառերը:
  • Տեղեկություններ քաղել Ռավեննայի և Ռեալտոյի կամուրջի մասին, բանավոր ներկայացնել:
  • Ի՞նչ եք կարծում, բանաստեղծությունը ինչո՞ւ է կոչում «Ռավեննայում»: Պատասխանը փորձեք հիմնավորել:
  • Կարդա՛ Իսահակյանի բանաստեղծությունները, ընտրի՛ր որևէ բանաստեղծություն կամ բանաստեղծություններ
  • Գրավոր շարադրի՛ր՝ ինչ նյութերի ծանոթացար, ինչ իմացար Ավ. Իսահակյանի մասին:
  • Կարդացածդ, տեսածդ կամ լսածդ բանավո՛ր ներկայացրու:
  • Վերլուծի՛ր Ավ. Իսահակյանի՝ քեզ հատկապես դուր եկած բանաստեղծությունը կամ բանաստեղծությունները:

Տեքստում ներկայացվում է Իսահակյանի ստեղծագործական ոճը, մտավոր հեռատեսությունը,անձնական դժվարությունները և սիրային զգացմունքները։

Ռավեննայում ստեղծագործությունը գրվել է Իտալիայում 1926 թվականին։Այն կուռ հայենասիրության մարմնացումն է։Իսկ Ռիալտոյի կամուրջին ստեղծագործությունը սիրային պատմություն է, որը տեղի է ունեցել Վենեցիայում։

Ստեղծագործությունը կոչվում է Ռավեննայում, որովհետև Իսահակյանը այն գրել է Ռավեննա քաղաքում։

Իսահակյանի բանաստեղծություններից կառանձնացնեմ ամենահայտնիները՝Ռիալտոյի կամուրջին և Ռավեննայում ստեղծագործությունները։

Ավետիք Իսահակյանը գրել է ռոմանտիկ բանաստեղծություններ,որով արտահայտել է սերը և կարոտը իր երկրի,ընտանիքի և սիրելիի հանդեպ։Իսահակյանի ժանրը ռոմանտիզմն էր։

Ինձ շատ է դուր եկել Ռիալտոյի կամուրջին ստեղծագործությունը,որտեղ ցույց է տրվում գեղեցիկ աղջկա օրինակ,ով կանգնած է Վենեցիայի Ռիալտոյի կամուրջին։